Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում կայացավ Դմիտրի Մեդվեդեև-Հովիկ Աբրահամյան հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետերը հանդես եկան հայտարարությամբ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին, նշեց, որ հանդիպման ընթացքում չէին կարող չանդրադառնալ ԼՂ հարցին: Մեդվեդևը նշեց, որ այսօր երեկոյան այդ հարցը քննարկելու է նաև ՀՀ նախագահի հետ: «Ստեղծված իրավիճակը, անկասկած, մեզ մոտ ծայրահեղ անհանգստություն է առաջացնում: Հույս ունենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի և հույս ունենք, որ կվերսկսվի քաղաքական այն գործընթացը, որում նախկինում շատ ջանքեր են ներդրվել, որպեսզի ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, այլ ոչ՝ զինվորականները, և իհարկե, որպեսզի մարդիկ չզոհվեն, չքայքայվեն ենթակառուցվածքները: Ռուսաստանը, ինչպես միշտ, պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Մինսկի Խմբի կազմում, օգտագործել մեր ազդեցությունը՝ եղած ՄԽ ձևաչափի շրջանակներում, որին այլընտրանք չկա, և որի լիազորությունները ամրագրված են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշմամբ:
Ամենագլխավորը՝ բացառել կոնֆլիկտի բռնկումը, չթողել, որ այն հասնի ծայրաստիճան եռուն աստիճանի, որովհետև այն կարող է ամենաողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար: Այս հարցի քննարկումը անկասկած պետք է շարունակվի: Վերջում ուզում եմ ասել,որ ես շնորհակալ եմ իմ հայ կոլեգային հրավերի ու լավ մթնոլորտի համար: Ես գոհ եմ մեր բանակցությունների ընթացքից:Հուսով եմ, որ մեր այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել մեր դաշնակցային գործընկերային հարաբերությունները՝ դարձնելով այն հաջող և փոխշահավետ:
Ռուսաստանը եղել է և կմնա Հայաստանի հուսալի գործընկերը և բարեկամը»,- ասաց ՌԴ վարչապետը: