|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի։ Եվ նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն սա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այս զրույցը տեղի կունենա անսովոր ֆոնի վրա, երբ ընդդիմության առաջնորդները զանգվածաբար ձերբակալվում են, հատկապես այն առաջնորդները, ովքեր պաշտպանում և պաշտպանել են մեր երկու երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը։
Այս թեման անկասկած կքննարկվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մեծ մտահոգություն է առաջացնում»,-նշել է նա։