Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, անթույլատրելի համարել ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման փորձերը:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները բացահայտ ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Թուրքիայի կողմից Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը սատարող հայտարարությունները: ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ այս իրավիճակում առավել քան կարեւոր է, որպեսզի միջազգային հանրությունը հանդես գա հասցեական, դատապարտող հայտարարություններով:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն:
ՌԴ Պետդումայի նախագահն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ` Մինսկի խմբի ձեւաչափով: