Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանը ստիպված է ապրիլի 24-ին ներկա լինել միաժամանակ Հայաստանում և Թուրքիայում. գրում է ռուսական Коммерсантъ-ն՝ նշելով, որ Ռուսաստանը բարդ իրավիճակում է հայտնվել և ստիպված է հավասարակշռություն պահպանել Երևանի ու Անկարայի միջև:
Թերթը հիշեցնում է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի՝ Մոսկավյում արած հայտարարությունն այն մասին, որ Պուտինը մոտ օրերս Երևանում կլինի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
«Երբ արդեն թվում է, թե Պուտինի՝ Հայաստան այցի հարցը լուծված է, Պեսկովը հայտարարեց, թե այցի հնարավորությունը նախկինի պես դիտարկվում է: Եվ բազմանշանակ ավելացրեց. «Կանենք համապատասխան հայտարարություն»: Պեսկովը նաև ինտրիգ մտցրեց՝ ասելով, թե ռուսական կողմը բարձր մակարդակով ներկայացված կլինի հիշատակի արարողություններին, որոնք կազմակերպվելու են Չանաքքալեում: Ո՞վ է ներկա լինելու Թուրքիայում, Պեսկովը, սակայն, չնշեց»,- գրում է թերթը:
Коммерсантъ-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, տալիս է հարցի պատասխանը: Թերթին հայտնի է դարձել, որ Երևան ապրիլի 24-ին կայցելի Վլադիմիր Պուտինը, իսկ Թուրքիա՝ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Թերթը նաև հարցրել է փորձագետների կարծիքը այդ հարցի վերաբերյալ: Այսպես՝ ուշագրավ կարծիք է հայտնել Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն: Ըստ նրա՝ Մոսկվան բարդ իրավիճակում է հայտնվել, և այս պարագայում Պուտինի համար միջոցառումներց որևէ մեկին չմասնակցելը ավելի լավ կլիներ, քան մասնակցելը: «Մոսկվայի համար հարմար տարբերակը կլիներ երկու երկրներ նախագահի թիմից որևէ մեկին ուղարկելը՝ չներգրավելով առաջին դեմքին»,- նշում է Մալաշենկոն: