|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հաստատել է, որ արևմտյան երկրներից արտաքսված դիվանագետների շարքերում եղել են հետախուզության փոքրաթիվ աշխատակիցներ. հայտնում է РИА Новости-ն:
«Դրանք անձինք են, որ պաշտոնապես ներկայացված են եղել այդ երկրներում որպես արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցներ և ապահովել են փոխգործակցությունն այդ երկրների հատուկ ծառայությունների հետ, այսպես կոչված, գործընկերական ուղիներով»,- ասել է նա:
Նշենք, որ դիվանագետների արտաքսումը կապված է ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ: