|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վաղը ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը:
Նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:
Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ–ի դիտորդները, ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները։ Նիստի մասնակիցները կքննարկեն միջազգային և հավաքական անվտանգության հարցեր, կազմակերպության գործունեության ուղղությունները։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան խորհրդի անդամներին կտեղեկացնի կազմակերպության ձեռնարկած միջոցառումների մասին, որոնք ուղղված են ժամանակակից պայմաններում ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հակազդմանը։ Բորդյուժան կխոսի նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների կատարման մասին։
Խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կզեկուցի 2015–2016 թթ. ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքի մասին։