Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնում քիչ առաջ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին վերջին օպերատիվ տվյալները: ԼՂՀ ՊԲ օպերատիվ շտաբի պետ գնդապետ Առուստամյանը հայտնեց, որ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո էլ շփման գծի ողջ երկայնքով կրակը շարունակվել է: Հյուսիսային ուղղությամբ ականանետեր են օգտագործել: Արեւելյան ուղղությամբ եւ հարավում` ավելի մեծ տրամաչափի ականանետեր, իսկ հյուսիսում տանկը խփել է սանիտարական մեքենային:
Բացի այդ այսօր առավոտյան առանձին խմբավորումներ հյուսիսի ուղղությամբ մի քանի անգամ փորձել են հարձակում գործել եւ գրավել դիրքեր,նրանց փորձերը հաջողության չեն հասել: Մարտական գործողությունների ողջ ընթացքում կորուստները կազմում են` 32 զոհ, 3 զոհերը, որ ավելացել են, երեկվա զոհերը չեն, նրանք անհայտ կորածներից են, որոնց թիվը նվազել է` հասնելով 25-ի, 121 վիրավոր:
ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանեց նաեւ այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական կողմումէ մնացել հայկական դիրք: «Այդ լեռը ռազմավարական նշանակություն չի կարող ունենալ, գագաթի մակերեսը կազմում է 5 մետր, ընդհանուր լանդշաֆտի համեմատ բարձրությունը 20 մետր, դիրքերի համակարգի մեջ էական, թեկուզ մարտավարական նշանակություն չունի:
Ի դեպ, ԼՂՀ ՊԲ ներկայացուցիչը հայտնեց,որ այսօր Քարվաճառում 2 զինվորի մահվան դեպքով տարվում է ծառայողական քննություն, վերջնական որակավորում առայժմ չի տրվել,սակայն հնարավոր է,որ միջանձնային խնդիր է եղել: