|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քաղաքագետ Արմեն Բադալյանն ասում է` իշխանությունների կողմից օրակարգ նետվող ոչ կարևոր հարցերն ավելի կարևոր հարցերից մարդկանց ուշադրությունը շեղելու համար չեն, ու դա այն պատճառով, որ ավելի կարևոր հարցերի շուրջ իշխանություններն այս պահին չեն աշխատում, հետևաբար` դրանք թաքցնելու անհրաժեշտություն էլ չկա:
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա ասաց նաև, որ Փաշինյանի թիմում շուտով խմբավորումներ են առաջանալու, և դա բնական երևույթ է, որ կարող է լինել, օրինակ, աշխատանքային կոլեկտիվում, կուսակցության ներսում կամ էլ իշխանության մեջ`լիդերի բաղձալի պաշտոնը զբաղեցնելու համար:
«ՀՀԿ-ի դեպքում դա տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի հակասությամբ, ՀՀՇ-ի դեպքում` Էդուարդ Եգորյան-Վազգեն Մանուկյան իրարամերժությամբ: Հիմա նույն երևույթը լինելու է «Իմ քայլ»ում: Ամենատարբեր մարդիկ փորձելու են հնարավորության դեպքում փոխարինել առաջին դեմքին: Ինչքան վարչապետը սոսնձի դեր կատարի, ինչ-որ ժամանակ անց նրա վարկանիշն անկում է ապրելու, և այդ 88 հոգին տարբեր խմբեր են ձևավորելու»,- նշեց Բադալյանը:
Նա հավելեց, որ, ի դեպ, վերջերս նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին լրացավ, բայց այդ մասին ոչ ոք չհիշեց, իսկ դա ինչ-որ բան նշանակում է: