Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել 2054.0 բարձունք (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արեւելք) եւ սկսել դիրքի ինժեներական սարքավորում»,- ասված է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղեկատվական տեղեկագրում։
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն եւ «հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալուն»։
«Ադրբեջանական կողմը տեղեկացվել է պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու եւ ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաված դիրքեր դուրս բերելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
Հրադադարի ռեժիմի մեկ խախտում արձանագրվել է նաեւ Ղարաբաղի Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այս փաստը։
Շուշիի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով, ասվում է հաղորդագրության մեջ։