Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 7-ին Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկելու է Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Հայ մարզիկներն այս օրերին հավաք էին անցկացնում Աբովյանում` նախապատրաստվելով այդ մրցաշարին, սակայն ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որ հայ բռնցքամարտիկները չեն մասնակցելու այդ մրցաշարերին:
«Հաշվի առնելով ներկայիս պատերազմական վիճակը՝ ակնհայտ է դառնում, որ ես՝ որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։ Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։ Համոզված եմ, որ հայ մարզասերը մեզ կհասկանա։ Եվ բոլոր այն մարզիկները, որոնք ՀՀ հավաքական թիմի անդամ լինելու համար ծառայում էին ազատ գրաֆիկով, կվերադառնան իրենց զորամաս և կանցնեն կանոնավոր ծառայության, որպեսզի հարկ եղած դեպքում առաջնագծում պաշտպանեն մեր հայրենիքը»,- ասվում է ՀԲՖ նախագահի հայտարարության մեջ: