|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները վերադարձել են արձակուրդից ու սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 12-ին հայ մարզիկները կմեկնեն Ռուսաստանի Անապա քաղաք, որտեղ կմասնակցեն սեպտեմբերի 13-16-ին կայանալիք «Համառուսական երիտասարդական մարտարվեստների փառատոնին»: 18-րդ անգամ անցկացվելիք հեղինակավոր մրցմանը կմասնակցեն Ռուսաստանի տարբեր մարզերի ուժեղագույն մարզիկները: Հայաստանի թիմը երրորդ տարին անընդմեջ հանդես կգա այդ մրցաշարում և այս անգամ մրցավայր կմեկնի 17 մարզիկով:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայում շարունակվում է ընդունելության գործընթացը Երևանի ու մարզերի բոլոր մարզադպրոցներում: Տեղերը սահմանափակ են: