կարևոր
18964 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-09 23:28
Սպորտ

Փարիզ-2024. Մյուս մրցաշարերին առավել բարձր արդյունքների եմ ձգտելու․ վազորդ Երվանդ Մկրտչյան

Փարիզ-2024. Մյուս մրցաշարերին առավել բարձր արդյունքների եմ ձգտելու․ վազորդ Երվանդ Մկրտչյան

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանն Օլիմպիական խաղերից հետո ձգտելու է առավելագույն բարձր արդյունքների:

«Արել եմ ամեն հնարավոր բան, որ կարողանամ ավելի լավ մասնակցել: Իմ կարծիքով` մասնակցությունս Օլիմպիական խաղերին Հայաստանի ռեկորդ գրանցելով արդեն իսկ լավ է: Իհարկե, մեծ էր ցանկությունս, որ մասնակցեի եզրափակիչ մրցավազքին, որն իմ միակ նպատակն էր Օլիմպիական խաղերում: Բայց բավարարվում եմ նրանով, ինչ ունեմ: Մյուս մրցաշարերին առավել բարձր արդյունքների եմ ձգտելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանում առկա միակ վազքուղյակը, որը Արտաշատ քաղաքում է, դրական ազդեցություն կունենա մարզաձևի զարգացման վրա, սակայն աթլետիկային հարկավոր են ենթակառուցվածքներ նաև մայրաքաղաք Երևանում և երկրի առավել մեծաքանակ բնակչություն ունեցող քաղաքներում:

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Փարիզ-2024-ում ունեցավ երկու մեկնարկ: 800 մետր վազքի որակավորման փուլում նա մրցատարածությունը հաղթահարեց 1:49.91 արդյունքով, ինչը Հայաստանի ռեկորդ է:  Իսկ ահա սփոփիչ մրցավազքում Երվանդ Մկրտչյանը տարածությունն անցավ 1:50.07 արդյունքով:  Փարիզ-2024-ը Երվանդ Մկրտչյանի առաջին Օլիմպիական խաղերն էին: