|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել Ծաղկաձորում։ ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը խոսել է հավաքի կարևորության մասին:
«Շուրջ 24 տարի մեր ֆեդերացիայի մարզիկներն ամառային ու ձմեռային հավաքներ են անցկացնում Ծաղկաձորում: Ծաղկաձորի աշխարահագրական դիրքը նպաստում է, որ մարզիկներն այնտեղ մարզվելուց հետո ավելի լավ են հանդես գալիս մրցաշարերում: Հավաքին մասնակցել է շուրջ 150 մարզիկ Երևանից ու մարզերից: Հավաքի ընթացքում մեր մարզիչներն իրենց փորձը փոխանցել են մարզիկներին»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները կմասնակցեն Անապայում սեպտեմբերի 13-17-ին կայանալիք «Համառուսական երիտասարդական մարտարվեստների փառատոնին», որն այս տարի կանցկացվի 18-րդ անգամ: Հայաստանի թիմը երրորդ տարին անընդմեջ հանդես կգա այդ մրցաշարում, որին մասնակցում են նաև Ռուսաստանի տարբեր շրջանների ուժեղագույն մարզիկները: