|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հայտնի են դարձել Grand Chess Tour մրցաշարերի մասնակիցների անունները` Լևոն Արոնյան, Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Սերգեյ Կարյակին, Ուեսլի Սո, Հիկարու Նակամուրա, Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Վիշվանաթան Անանդ և Յան Նեպոմնյաշչի:
Լևոն Արոնյանը իրավունք ստացավ մասնակցելու մրցաշարին այն բանից հետո, երբ Վլադիմիր Կրամնիկը հրաժարվեց իր մասնակցությունից:
Chess.com կայքին տրված հարցազրույցում Վլադիմիր Կրամնիկը նշել էր, որ հրաժարվում է մասնակցել Grand Chess Tour-ին: «Սա միայն ժամանակացույցի հետ կապված խնդիր է: Ես արդեն ունեմ պարտավորություններ ամռանն ու աշնանը մրցաշարերի մասնակցելու համար և եթե ես մասնակցեի Grand Chess Tour-ին, ապա կստացվեր, որ ես 4 ամիս, գրեթե առանց հանգստի, պետք է շախմատ խաղայի: Դա չափից շատ է»,- մասնավորապես ասել է Կրամնիկը:
Grand Chess Tour-ը բաղկացած է 5 մրցաշարից` արագ շախմատի 3 մրցաշար և դասական 2 մրցաշար: Վերը նշված 9 շախմատիստները պարտադիր պետք է մասնակցեն դասական շախմատի մրցաշարերին` Սինգֆիլդի գավաթին և Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարին, ինչպես նաև 2 արագ շախմատի մրցաշարերի: