կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-02 10:55
Հասարակություն

Ինչպես վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում

Ինչպես վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում

Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինչպես վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում։ Մի քանի փոքրիկ խորհուրդ․

ա․ Չօգտվել ՈՉ ՄԻ անծանոթ աղբյուրից։

բ․ Ընդհանրապես չտարածել ադրբեջանական մամուլից տեղեկատվություն։ Քանի որ պատերազմական իրավիճակում հակառակորդի լրատվամիջոցները վերածվում են մաքուր քարոզչական գործիքների։ Ինքներդ, եթե ցանկանում եք, կարդացեք, բայց մի տարածեք։

գ․ Վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանի որ այնտեղ հաճախ կամ գործից չհասկացող մարդիկ են գրում, կամ, որոշ երկրների դեպքում, միակողմանի տրամադրություններ ունեն

դ․ Անհայտ օգտատերերին սոցցանցերում երբեք չի կարելի ընկալել որպես տեղեկատվության աղբյուր

ե․ Չստուգված տեղեկատվությունը, որը ստանում եք ընկերներից կամ ծանոթներից, չարժի միանգամից ինտերնետո տարածել։ Մի քիչ հապաղելը դեռ ոչ մեկին վնաս չի տվել։ Հիշեք, որ դուք պաշտոնապես մամլո խոսնակ չեք եւ օպերատիվություն ձեզանից չի պահանջվում»: