|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր թվիթերյան էջում Կրեմլի` դեպի Վրաստան թռիչքները ժամանակավորապես արգելելու որոշումը որակել է որպես Վրաստանին ցույցերի համար պատժելու փորձ:
Նա նաև կարծում է, որ կտուժեն ռուս զբոսաշրջիկները:
«Ինչո՞ւ է Պուտինը պատժում ռուսաստանցիներին վրացական ցույցերի համար: Չէ՞ որ մարդիկ ընտրել են մատչելի հանգիստ: Գինի ըմպել, խորոված ուտել: Իսկ այժմ նրանց ասում են` շտապ հետ վերադարձեք, այլևս օդանավեր չեն լինի: Ինչպե՞ս կարելի է այդպես` անասունի պես վարվել»,-գրել է Նավալնին:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ռուսական ավիաընկերություններին, հուլիսի 8-ից սկսած, փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան: Պուտինը նաև հանձնարարել է համապատասխան մարմիններին՝ ապահովել Վրաստանից վերադարձող ռուս քաղաքացիների անվտանգությունը: