կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 16:02
Աշխարհ

ԱՄՆ-ն Իսրայելի հետ քննարկում է, թե ինչպես վարվել Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում

ԱՄՆ-ն Իսրայելի հետ քննարկում է, թե ինչպես վարվել Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում

ԱՄՆ վարչակազմը Իսրայելի և այլ երկրների իշխանությունների հետ քննարկում է հնարավոր հաջորդ քայլերը Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում. ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին։

«Մենք, անշուշտ, կիսում ենք մեր իսրայելցի գործընկերների խոր մտահոգությունները՝ կապված Իրանի շարունակական աշխատանքի հետ միջուկային ծրագրի շուրջ՝ նախորդ վարչակազմի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո»,- ասել է Փսակին՝ հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկինում օգնականներին հանձնարարել էր «պատրաստել կարողությունների շրջանակ»՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի գործընկերների և դաշնակիցների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում։

«Մենք դա քննարկում ենք գործընկերների և դաշնակիցների հետ, այդ թվում՝ Իսրայելի և շատ այլ երկրների հետ, մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ բանակցություններն այժմ փակուղում են», - ավելացրել է Փսակին: