|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի եղել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այս կապակցությամբ կարող ենք մեր ափսոսանքը հայտնել։ ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը»,- հեռուստալրագրող Պավել Զարուբինին Հայաստանի բացակայության մասին հարցին պատասխանել է Պեսկովը, տեսանյութը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Պեսկովը նշել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները, անշուշտ, կքննարկեն «հայկական գործոնը» գագաթնաժողովի ընթացքում և «մտածեն, թե ինչպես վարվել դրա հետ»։