|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մարտի 23-ին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Թալինի բժշկական կենտրոն: Նա շրջայց կատարեց կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացավ շենքային եւ աշխատանքային պայմաններին, առկա հնարավորություններին: Այնուհետեւ կայացավ հանդիպում բուժհաստատության ղեկավարության եւ աշխատակազմի հետ:
Կարեւորելով բուժաշխատողի դերն ու նշանակությունը հանրության առողջության պահպանման գործում` մարզպետը նշեց, որ, մասնագիտական գիտելիքներին զուգահեռ, անհրաժեշտ է պահպանել այցելուների հետ անմիջական եւ մարդկային շփման առավելագույն հարաբերություններ, քանի որ մասնագիտական բարձրագույն գիտելիքների ունենալուց զատ, նախ եւ առաջ բժիշկների բարոյահոգեբանական ճիշտ մոտեցմամբ է պայմանավորված հիվանդների ապաքինումն ու առողջության պահպանումը:
Քննարկվեց նաեւ բուժհաստատության աշխատակազմը բարձրորակ եւ երիտասարդ կադրերով ապահովելու հարցը:
Գաբրիել Գյոզալյանը հանձնարարեց, որպեսզի աշխատակազմը թարմացվի նոր, նեղ մասնագիտական որակավորումներ ունեցող բուժաշխատողներով: Քննարկվեց նաեւ բժշկական կենտրոնի շենքային պայմանների բարելավման, նոր սարքավորումններով հագեցվածության խնդիրը:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին