կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-27 16:18
Հասարակություն

Արագածոտնի մարզպետը հանդիպեց շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ

Արագածոտնի մարզպետը հանդիպեց շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը խորհրդակցության էր հրավիրել այն շինարարական կազմակերպությունների ղեկավարներին, ովքեր իրականացնում են ՀՀ կառավարության՝ առաջնահերթ լուծում պահանջող հրատապ  ծրագրի աշխատանքները: Ներկա էր 11 կազմակերպության ղեկավար, որոնց մարզպետը ներկայացրեց հանդիպման հրավերի նպատակը:

-Գիտակցելով հրատապ ծրագրի կարեւորությունը, ես  որոշեցի, որպեսզի  հանդիպենք եւ համատեղ քննարկենք այն խնդիրները, որոնք վերաբերում են աշխատանքների ամենայն պատասխանատվությամբ,  ճշգրիտ եւ, որ ամենակրեւորն է՝ որակով իրականացնելուն: Այն միջոցները, որ կառավարությունը հատկացնում է համայնքներում առկա օրախնդիր եւ հրատապ հարցերը լուծելու համար, պետք է լիարժեքորեն ծառայի իր նպատակին,- ասաց Աշոտ Սիմոնյանը:

Նա նշեց, որ նախատեսված ծրագրերի մեջ առանձնակի կարեւորություն պետք է տրվի ուսումնական հաստատություններում իրականացվող աշխատանքներին եւ նշեց, որ դպրոցներում եւ նախակրթարաններում իրականացվող բոլոր աշխատանքները պետք է ավարտել մինչեւ օգոստոսի վերջը:  Այս հանձնարարականը այսօրվա կառավարության նիստում  տրվել է վարչապետի կողմից:

Մարզպետը մրցույթները շահած շինարարական կազմակերպության ղեկավարներին հորդորեց ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները եւ  միաժամանակ նշեց, որ մարզպետարանն իր հերթին բարեխիղճ կլինի իր պարտավորությունների կատարման մեջ: Շինարարները վստահեցրին, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն սահմանված ժամանակացույցին եւ պահանջվող չափանիշերին համապատասխան:

Նշենք, որ հրատապ ծրագրով մարզում իրականացվելու են, բազմաբնակարան շենքերի տանիքների, դպրոցների, մանկապարտեզների, ներհամայնքային ճանապարհների, մշակույթի տների, համայնքային կենտրոնների, հանդիսությունների սրահների, խմելու ջրի ներքին ցանցերի հիմնանորոգման եւ վերանորոգման, համայնքների լուսավորության  համակարգի կառուցման, գազիֆիկացման աշխատանքներ:   

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին