Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Արագածոտնի ներկայիս մարզպետ Դավիթ Գևորգյանը (ներկայիս, որովհետև, կարծում ենք, պաշտոնը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ) պաշտոնավարման առաջին օրերից, ըստ լրատվամիջոցների, հանրությանը հայտնի դարձավ ինքն իրեն 89 հազար դրամ գործուղման փող գրելով և ստանալով: Նշենք, որ մարզպետարանի շատ հնաբնակներ, 10, 15 և ավելի տարիներ աշխատելով այդ շենքում, նույնիսկ մեկ դրամ գործուղման փող չեն ստացել:
Մարսելով այս գումարը՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով ընդամենը երկու ամսվա աշխատանքային ստաժ ուներ, ամանորյա նվեր մատուցեց՝ ինքն իրեն գրելով 100 տոկոս պարգևավճար, իսկ փոխմարզպետներին, որոնք արդեն կես տարի աշխատում էին՝ 50 տոկոս: Այս փաստերը գալիս են ապացուցելու, որ եթե կաշառք տվող լինի, վերցնող էլ կլինի, որովհետև չի կարող պարկեշտ պաշտոնյան նման քայլերի գնալ:
Այս անձնավորությունը կարող է իր մարզի բնակչության հետ վիճել, անգամ հայհոյել, ինչպես որ եղավ Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքի բնակիչներից մեկի հետ: Լրատվամիջոցների ներկայությամբ նա չվարանեց սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել այդ անձնավորությանը՝ իհարկե ստանալով համարժեքից բարձր պատասխան:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: