Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպում ունեցավ Աշտարակի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցությունը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցում, որին ներկա էր 34 դպրոցի տնօրեն:
Աշոտ Սիմոնյանը նշեց, որ արդեն համանման հանդիպումներ է ունեցել Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջաններում: Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող հիմնախնդիրները, որոնք հիմնականում միանման են բոլոր տեղերում:
Ամփոփելով 2017-2018 ուսումնական տարին՝ մարզպետը նշեց, որ այն ընդհանուր առմամբ գոհացնող է եղել, եւ դրանում իրենց մասնաբաժինն ունեն Աշտարակի տարածաշրջանի դպրոցները: Նա անդրադարձ կատարեց վերջին 10 ամսվա ընթացքում իր կողմից բարձրացված հիմնախնդիրներին, որոնք արդիական են նաեւ այսօր եւ համահունչ են նոր իշխանության պահանջներին:
Աշոտ Սիմոնյանը լսեց նաեւ տնօրենների կողմից բարձրացված հարցերը: Քննարկվեցին դրանց լուծման հնարավորություններն ու ուղիները: Առանձնակի կարեւորվեցին կրթության որակի բարելավման, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման խնդիրները:
Մարզպետը հավաստիացրեց, որ հետեւողական է լինելու յուրաքանչյուր հարցի լուծման ուղղությամբ, միաժամանակ պահանջկոտ՝ տնօրենների կողմից իրենց պարտականություններն ամենայն պատասխանատվությամբ կատարելու նկատմամբ: