Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշում՝ ներդրումային ծրագրի շրջանակներում «Որոտան Սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել:
Կառավարության սահմանած կարգով ընտրված «Որոտան Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի ապրիլի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Որոտան Սիսթեմս» ՍՊ ընկերության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կառուցել փոքր հիդրոէներգակասկադ` օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը: Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների` երեք տարի ժամկետով հետաձգում:
Նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3.31 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 120.5 մլն ՀՀ դրամը` սարքավորումներ ձեռք բերելու համար:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ` միջին աշխատավարձը 2016թ.` 80, 2017թ.` 85 և 2018թ.` 90 հազ. դրամ: