Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներառել է որոշում` «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» ՓԲ ընկերությունը ՀՀ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցում է նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:
Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կկառուցի իր տեսակի մեջ եզակի նավթամթերքի վերամշակման գործարան ներքին շուկայում, կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Մեկնարկած ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որը պետք իրականացնի մի քանի փուլերով: Նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումն իրականացվելու է փուլ առ փուլ:
Ներդրումային ծրագրի շրջանակներում` նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերության նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամ:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 200 հազ. ՀՀ դրամ, 2017թ.- 220 հազ. ՀՀ դրամ և 2018թ.-250 հազ. ՀՀ դրամ: