| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ընդգրկված օրինագծերից մեկը առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող կարգավորման նպատակը բնակլիմայական աղետներից վնաս կրած գյուղացիական տնտեսությունների բեռը թեթևացնելն է: Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով` կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:
«Առաջարկվող փոփոխությունը կարդալիս առաջին հայացքից թվում է, թե գյուղացուն օգնում ենք: Բայց ավելի խորությամբ ուսումնասիրելիս պարզվում է, որ օգնում ենք, ոչ թե գյուղացուն, այլ պետական համակարգի աշխատողներին: Երկրորդ անգամ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն ստացավ: Հույս ունեմ, որ պատգամավորները ականջալուր կլինեն մեր առարկություններին և օրենքը չեն ընդունի»,- ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։