|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Բրիտանական The Independent թերթը միջազգային լուրերի բաժնում, որպես գլխավոր լուր, թողարկել է ԱՄՆ-ում իրանական ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի բանտարկության մասին լուրը:
Թերթն իր ուշագրով հոդվածում նշում է, որ «Զարրաբի ձերբակալությունը կարող է փախցնել Էրդողանի քունը»:
«Զարրաբի ձերբակալությունը օրակարգ բերեց նրա նախկին ձերբակալության հիմքերը, որոնք ձգվում են մինչև Էրդողանի մոտ կանգնած անձինք, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցություն»,- գրել է թերթը՝ չբացառելով, որ Զարրաբի ձերբակալությունը կարող է մեծացնել Անկարա-Վաշինգտոն լարվածությունը:
Իրանի նկատմամաբ պատժամիջոցների հարցովփորձագետ Նայջել Քուշները հայտնել է, որ նման դատավարություններում պատիժը մեղմելու համար երկու մեղադրյալներից առնվազն մեկը պետք է խոստովանի իր մեղքը, որպեսզի ավելի հեշտ դառնա հանցագործների բուն ցանցը հայտաբերելը: «ԱՄՆ-ի նպատակը հզոր մեսիջն է: Այս դատավարության շրջանակը, հավանաբար, շատ նեղ չի լինելու»,- նշել է փորձագետը: