|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել է որևէ հարց տալ իրեն ԱՄՆ-ում ձերբակալված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանի կողմից այդ առնչությամբ նոր փոփոխություններ են մտցվել, համաձայն դրանց` այսուհետ նա նախօրոք կստուգի և կհաստատ լրագրողների՝ իրեն ուղղվելիք հարցերը և չհավանելու դեպքում անձամբ կհեռացնի հարցը:
Էրդողանը նման որոշում է կայացրել, երբ լրագրողներից մեկը Զարրաբի ձերբակալման մասին հարց է ուղղել: «Մենք ի՞նչ գործ ունենք»,- ի պատասխան ասել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիայում 2013 թվականի դեկտոմբերի 17-ին «Մեծ կաշառք» գործողության ընթացքում ձերբակալված Զարրաբը Էրդողանի ջանքերով ազատ էր արձակվել: Ինչպես Զարրաբը, այնպես էլ Էրդողանի որդին՝ Բիլալը, ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ մեղադրվում էին կոռուպցիայի և խարդախությունների մեջ: