Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանն իր ֆեյսբուքյան էջում Եվրոպայի և Բելգիայի Հայ դատի գրասենյակների անունից հայտարարություն է տարածել Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների մասին:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՅԴ Երոպայի Հայ Դատի յանձնախումբը եւ աշխատակիցները, Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբը խորապէս սրտնեղած են Պրիւքսելի եւ Զաւենթեմի միջազգային օդակայանի այսօրուան ահաբեկչական ցաւալի յարձակումներէն:
 
Ապահով ենք, սակայն վրդոված: Շնորհակալ ենք բոլոր անոնց, որոնք հեռաձայնեցին եւ զօրակցական պատգամներ ուղարկեցին: Կը ցաւակցինք անմեղ կեանքերու կորուստին, եւ մեր մտածումները եւ աղօթքները կ\'ուղղենք անոնց ընտանիքներուն եւ բարեկամներուն:
 
Այսօրուան աշխարհին մէջ վայրագութիւնը եւ ատելութիւնը տեղ չունին...: Եւրոպայի տարածքին մեր ամբողջ կազմակերպութիւններուն անունով, մեր զօրակցութինը կը յայտնենք Պելճիքայի թագաւորութեան եւ համայն բնակչութեան՝ ահաբեկչութեան դէմ պայքարին եւ այս վախկոտ արարքները յաղթահարելու մէջ:
 
ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբ, գրասենեակ
 
ՀՅԴ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբ»: