|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ահաբեկչության սպառնալիքի պատճառով երեկ Թուրքիայում եւ Ադրբեջանում փակվել է իսրայելական 4 ներկայացուցչություն, այդ թվում` դեսպանությունները Անկարայում եւ Բաքվում. տեղեկացնում է իսրայելական «Հաարեց» թերթը:
Անցած երեքշաբթի օրը Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչները տեղեկացրել էին երկրի ներկայացուցչությունների մոտակայքում տեղի ունեցած մի շարք կասկածելի իրադարձությունների մասին եւ ենթադրել, որ ահաբեկչություններ են կազմակերպվում: Այդ պատճառով էլ որոշվել է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:
Ենթադրվում է, որ կազմակերպվող ահաբեկչությունների հետեւում կանգնած է «Հըզբոլլահը»:
Խնդրով զբաղվում են ազգային անվտանգության եւ հետախուզության աշխատակիցները: Իսկ մինչ այդ ԱԳՆ-ն որոշել է որոշ երկրներում ժամանակավորապես փակել երկրի դեսպանություններն ու հյուպատոսությունները: