Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքական «Իսթանբուլսպոր» ակումբի և ղրիմյան «Քըզըլթաշ» ակումբի միջև Ստամբուլում մարտի 27-ին նախատեսված ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է Ուկրաինայի բողոքների հիման վրա: Այս մասին, ըստ Sputnik-ի թուրքական ծառայության, տեղեկացրել է Անկարայում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Ոմանքը վախենո՞ւմ են պարտվել ղրիմցիներին: Հայտարարում են, թե աջակցում են Ղրիմի թաթարներին, սակայն հրաժարվում են ցույց տալ թուրքական հյուրընկալությունը: Ղրիմի թաթարներն ավելի լավ է արդեն չգնա՞ն Թուրքիա»,- նշված է հայտարարության մեջ:
Խաղի չեղարկման կապակցությամբ իր զայրույթն է հայտնել նաև Ղրիմի թաթարների մշակութային միությունների դաշնության և Ղրիմի զարգացման հիմնադրամի նախագահ Ունվեր Սելը: «Ֆուտբոլի ֆեդերացիան անկախ կառույց է: Ուկրաինայի դեսպանության և Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից ՈւԵՖԱ-ի ֆեդերացիաներից մեկի վրա ճնշում գործադրելը հակասում է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի սկզբունքներին: ՈւԵՖԱ-ի կողմից օրինական համարվող` Ղրիմի ֆուտբոլային լիգայի թիմերից մեկի հետ հանդիպման արգելումը նշանակում է, որ Թուրքիան չի ընդունում Ղրիմի թաթարների գոյությունը»,- ասել է նա: