| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 16-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում տվեց Համաուսանողական սպորտային խաղերի մեկնարկը: Խաղերը կրում են «Նեմեսիս. Սողոմոն Թեհլերյան 95» խորագիրը՝ նվիրված Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության տարեդարձին:
Նույն օրը տեղի ունեցավ ֆուտբոլի թիմերի վիճակահանության փուլը, որոշվեց ուսանողական 16 թիմերի մրցակցային կազմը: Բացման խոսքում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Ռուսլան Բարսեղյանը կարևորեց միջոցառման խորագրով դրա ենթատեքստը պահպանելու հանձնառությունը, ապա նշեց, որ միության համար կարևոր խնդիր է ոչ միայն հայ ուսանողության մտավոր, գիտական և գաղափարաքաղաքական պատշաճ պատրաստվածության խնդիրը,այլ նաև ֆիզիկական: Նա նշեց, որ սպորտն ունակ է լավագույնս մերձեցնել ուսանողներին՝ դառնալով բարի և ամուր ընկերության լուրջ գրավական: Հաջողություն մաղթելով ձեռնարկին` Բարսեղյանը խոսքը փոխանցեց ծրագրի գլխավոր համակարգող Արտակ Մելիքյանին, ով անցկացնելով վիճակահանությունը` ներկայացրեց սպորտային խաղերի կանոններն ու մանրամասները, ինչից հետո կողմերը միմյանց հրաժեշտ տվեցին` սպասելով մի քանի օրից մեկնարկող սպորտային խաղերին: