կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-14 10:25
Հասարակություն

Հանրապետությունում մեկնարկեցին ՏԻՄ ընտրությունները

Հանրապետությունում մեկնարկեցին ՏԻՄ ընտրությունները

Այսօր հանրապետության 25 գյուղական եւ 1 քաղաքային (Չարենցավան) համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայնքի ղեկավար են ընտրում Արարատի մարզի Վերին Դվին, Գեղարքունիքի մարզի Գետիկ եւ Նորաբակ, Սյունիքի մարզի Ձորաստան եւ Կուրիս, Կոտայքի մարզի Չարենցավան եւ Քաղսի, Տավուշի մարզի Սարիգյուղ եւ Լուսահովիտ, Լոռու մարզի Վահագնի, Արդվի եւ Մեղվահովիտ, Արագածոտնի մարզի Հացաշեն, Գեղադիր եւ Ճարճակիս, Շիրակի մարզի Կրասար, Արմավիրի մարզի Ջրաշեն, Արեւադաշտ, Բերքաշատ, Գեղակերտ, Լեռնամերձ, Դաշտ, Ծաղկունք եւ Շահումյանի թռչնաֆաբրիկա, Վայոց Ձորի Ռինդ եւ Թառաթումբ համայնքներում:

 

Համաձայն ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել եւ գրանցվել 60 քաղաքացի, որոնցից 18-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, քվեարկությանը կմասնակցեն համայնքի ղեկավարի` ընդհանուր թվով 42 թեկնածու: Ընտրատեղամասերն արդեն բաց են: Քվեարկությունը սկսվել է ժամը 8-ից, կավարտվի ժամը 20-ին:
Ընտրությունների ընթացքի մասին  Yerkir.am-ը պարբերաբար տեղեկություններ կհայտնի: