|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Մոնտե Կարլոյում ընթացող Masters-ի երկրորդ մրցափուլում աշխարհի ուժեղագույն թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ում մասնակցությունը Masters-ին մեծ հարցականի տակ էր, հաղթանակ տարավ ռուս Միխայիլ Յուժնիի նկատմամբ` 4:6, 6:1, 6:4, և դուրս եկավ առաջնության երրորդ փուլ:
Աշխարհի հինգերորդ ուժեղագույն թենիսիստ` իսպանացի Ռաֆայել Նադալը, ով իր ուժերը չափում էր ավստրալացի Մարինկո Մատոշեւիչի հետ, նույնպես հաղթանակ տոնեց, սակայն, ի տարբերություն Ջոկովիչի, Նադալը հաղթեց երկու սեթերում և բացահայտ առավելությամբ` 6:1, 6:2:
Մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները`
Յարկո Նեմինեմ (Ֆինլանդիա) – Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 6:3, 1:6, 7:6
Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – Մարսել Գրանոլերս (Իսպանիա) – 7:5, 6:4
Ֆլորիան Մայեր (Գերմանիա) – Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա) — 5:7, 6:4, 6:4
Մարին Չիլիչ (Խորվաթիա) – Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - 6:2, 6:3