կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 17:52
Քաղաքական

Կարճ ժամանակ հետո տեսնելու ենք փողոցներում համաերիտասարդական, համաուսանողական ընդվզում

Ինչպես Արմավիրի, Էջմիածնի, այնպես էլ  բոլոր բնակավայրերի բնակիչներից ունենք ամենակարևոր ակնկալիքը՝  արթնանալու ժամանակն է, մեր ապագան, մեր երջանիկ ապագան  մեր պատկերացրած ձևով կառուցելու ժամանակն է,  ժամանակն է, որ մեր ազգը արթնանա խոր քնից  և, ամբողջությամբ գիտակցելով, թե ինչ չարիք է բերել այս իշխանությունը մեր գլխին,  կանգնի ոտքի և ցույց տա, որ հայը պատրաստ չէ կզած ապրել թուրքի դիմաց. ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

Անդրադառնալով այս օրերին բուհերում իրականացվող իրազեկման ակցիաներին` նա նշեց․ «Վերջին 2 օրը բուհերից այնպիսի էնէրգիա եմ ստացել, որ ուղղակի հնարավոր չէր կարգավորել ձայնիս տեմբրը, որ չկտրվի ձայնս։ Ուսանողությունը արթնացման փուլում է,  և համոզված եմ  շատ կարճ ժամանակ հետո տեսնելու ենք փողոցներում արդեն  համաերիտասարդական, համաուսանողական ընդվզում»։

Մանրամսն՝ տեսանյութում։