Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում մեկնարկել են Հարկային օրենսգրքի ու կից օրենքների հետ կապված լսումները: Ելույթով հանդես եկավ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ապա պատգամավորները և լոսւմներին ներկա քաղհասարակության ներկայացուցիչները նրան հարցեր տալու հնարավորություն ունեցան:
«Քաղաքացիական դիսկուրս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանը փոխնախարարին հիշեցրեց` մի քանի անգամ առիթ են ունեցել լսելու նրան: «Բայց Դուք վերջին վեց ամիսների ընթացքում կրկնում եք նույն բացատրությունները` կապված համահարթ եկամտի հետ: Կարծում եմ` տրամաբանական շղթայում սխալ կա, այսինքն` Ձեր ելույթի մի մասում ասում եք, որ վերաբաշխումը կարևոր է, մենք ունենք աշխատավարձի պրոգրեսիա, ու բերում եք աշխատանքի նկարագրությունը` դրանից բխեցնելով համահարթեցումը: Դա նման է կարմիր լույսի տակով անցնող մարդկանց, ինչը կանխել չկարողանալով` ասում են` լավ, եկեք կարմիր լույսի տակով անցնելն օրինականացնենք: Դուք ընդունում եք` պրոգրեսիվը լավ է, բայց միազգային ընկերություններն են ասում, որ ձեր պրոգրեսիվը չի աշխատում, ու դա այն պատճառով, որ դա աշխատավարձի, այլ ոչ թե եկամուտների պրոգրեսիա է: Արդյո՞ք սա փաստերի ակնհայտ խեղաթյուրում չէ»,- հարցը ներկայացրեց Սողոմոնյանը:
Ֆինանսների նախարարի տեղակալը նախ զարմացավ` իրենց ներկայացրածի ու չփոփոխվող դիրքորոշումների մեջ տարօրինակ պահը ո՞րն է, ապա շարունակեց` այո, վեց ամիս շարունակ բերում են նույն հիմնավորումը, ու տարօրինակ կլիներ, եթե ամեն անգամ հանդիպելիս տարբեր բաներ ասեն:
«Այո, մենք ունենք հետևողական գիծ, գնահատականներ, ու նորմալ եմ համարում, որ անընդհատ նույն հիմնավորումներ ենք բերում: Այլ հարց է, որ դա կարող է ձեզ չգոհացնել: Համահարթ կամ պրոգերսիվ դիսկուրսի հետ կապված դժվար է գտնել դրույքաչափերի մի համակցություն, որը կունենա միայն դրական կողմեր ու ոչ մի բացասական կողմ, կամ որը կլուծի հարկման գործիքակազմի առաջ դրված բոլոր խնդիրները միաժամանակ: Ոչ ոք չի վիճարկում` հարկման պրոգրեսիվ համակարգը սոցիալական արդարության եկամուտների վերաբաշխման տեսակետից ավելի ընդունելի է, դա դասագրքային ճշմարտություն է, ու դրա դեմ հակափաստարկներ բերելն անմտություն ու անհեռատես ինչ-որ գործողություն կլինի»,- պատասխանեց փոխնախարարը:
Նա հստակեցրեց` իրենց ասածն այլ բան է, որ ստեղծված իրողությունում ունենք անվանական պրոգրեսիվ հարկման համակարգ, ինչը սակայն պրոգրեսիվություն չի հաղորդում պրոգրեսիվ համակարգին: Հետևաբար, հարց է բարձրացնում Պողոսյանը, ինչո՞ւ պահել անվանական պրոգրեսիվ համակարգը գոնե տեսանելի ապագայի համար, եթե, չլուծելով պրոգրեսիվ հարկման խնդիրը, այն իր հետ այլ խնդիր է առաջ բերում, մասնավորապես` տնտեսությունը ոչ մրցունակ դարձնելու առումով: