կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-02 15:30
Հասարակություն

Մազմանյանը համ նալին է խփում, համ` մեխին

Մազմանյանը համ նալին է խփում, համ` մեխին

«Դռները փակ են եղել դրսից' ժուռնալիստների և դասադուլի կոչ անողների համար»,- այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Ամեն Մազմանյանը` խոսելով վերջին շաբաթվա ընթացքում պետական բուհերում ամեն օր կազմակերպվող դասադուլների մասին: «Երբ մենք էինք կազմակերպում դասադուլ դա լինում էր ինքնաբուխ' ուսանողները մտնում էին ինստիւտուտ իրենք որոշում էին, որ անում են դասադուլ ու դուրս էին գալիս»,- հիշում է Մազմանյանը եւ զուգահեռ տանում վերջին օրերին կազմակերպվող դասադուլի ակցիաների հետ:

 

Ռեկտորի կարծիքով' այս դասադուլները կազմակերպվել են «դրսի ուժերի կողմից» եւ հավաստիացնում է, որ եթե դասադուլը «շենքի ներսից» լիներ' ուսանողների ցանկությամբ, ոչ ոք չէր կանգնեցնի իրենց. «90-ականներին ծնված երեխաների գենետիկ կոդը այլ է, նրանց կանգնեցնել, վախեցնելը անհնար է, անգամ եթե ռեկտորները, ոստիկանները, ծնողները պատ կանգնեին նրանք դասի գալուց կգնային օպերայի հայաթ ինստիտուտ չէին գա հասնի»:

 

Մազմանյաին խոսքերով թատերական ինստիտուտից դասադուլին միացել են ընդհամենը երեք հոգի, որոնցից մեկը մուլտիպլիկատոր Նարինե Մուրադյանի դուստրն է, վերջինս հայտարարել էր այլևս չի դասավանդի մի բուհում, որտեղ դռները փակում են ուսանողների առաջ' վերածելով բանտի: Նարինե Մուրադյանի նման հայտարաության վերաբերյալ Մազմանյանն ասաց. «Անփոխարինելի մարդիկ չկան, Նարուսիկի համար ես եմ կորուստ»:

 

Նշենք, որ օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ նույն Մազմանյանն իր ղեկավարած բուհի դահլիճում հանդիպում է կազմակերպել ուսանողների հետ եւ սպառնացել հեռացնել ինստիտուտից, եթե մասնակցեն դասադուլներին: Գուցե սրանո՞վ է բացատրվում դասադուլին թատերական ինստիտուտից ընդամենը երեք ուսանողի մասնակցությունը եւ կամ «ներսից» ցանկություն չունենալը: