|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, համ նալին, համ մեխին խփելու (բնօր.՝ кнут и пряник – մտրակի ու քաղցրաբլիթի) խաղի մի մասն է, այլ ոչ թե հայ ժողովրդին համակրելու և պատմությունը հասկանալու ցանկություն: Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնի կողմից ցեղասպանության ճանաչումը սիրված՝ համ նալին, համ մեխին խփելու խաղի բաղկացուցիչ մասն է»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ դա «ոչ հայ ժողովրդին կարեկցելու ցանկություն է, ոչ էլ Օսմանյան կայսրության պատմությունը խորապես հասկանալու ցանկություն»: