կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-10 14:11
Հասարակություն

Էդ նեպոտիզմը, պոզով կենդանին, մտել է ՔՊ ու դուրս չի գալիս․ Մեսրոպ Մանուկյան

«Էթիկայի կանոնագիրքը, կամ էթիկայի հանձնաժողովը շատ կարևոր է որ լինի և կարևոր է, որ այդ բարեվարքությունը առաջինը պահեն-պահպանեն պատգամավորները»,- Աժ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նա ասաց, որ կարդում է ՔՊ-ի ներկայացրած «Էթիկայի կանոնագիրքը» և չի հասկանում, որ երկրորդ կետում նշած պահանջը՝ կուսակցականները պարտավոր էին լինել  ազնիվ և հանրային գործունեության վերաբերյալ ներկայացնել միայն ճշմարիտ տեղեկատվություն, ինչի չի պահպանվում։

«Այնինչ այս դահլիճում տեսնում եմ մարդկանց, ոքվքեր այդ կարգավիճակը չեն պահպանում։

 Ընդգծելով,  որ ՔՊ-ականները պետք է խուսափեին հովանավորչությոնից և նեպոտիզմից՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց.«Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս։ Այն կողմնակալության ձև է՝ հիմնված ծանոթությունների, ընտանեկան կապերի վրա , երբ պաշտոնատար անձը չարաշահում է իր անձը և լիազորությունները՝ իր ընտանիքի անդմանին, բարեկամին կամ ընկերոջն աշխատանքով ապահովելու, կամ ծառայություն մատուցելու համար՝ անկախ նրանից, որ նա չունի ոչ համապատասխան որակավորումը, ոչ էլ գիտելիքները»-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով որ ՔՊ-ի մասին կարող է այդ հարցում երկար լեկցիա կարդալ։

 Նա հարցրեց, թե արդյոք ՔՊ-ն առաջնորդվում է հավասարության և խտրականության բացառումով;

«Պարոն Ռուբինյան, բայց վիճակն անհույս չէ, որովհետև 5-րդ կետն ասում է, որ ձեր կուսակցության անդամը լինի բարեվարք և քանի որ որոշում են կայացրել, որ բարեվարք լինեն, բայց դուք ձեր հրապարակած «Էթիկայի կանոնակարգը» մի քանի օր հետո իսպառ մոռացել էիք, հուսով եմ էս անգամ չի կրկնվի»,-ասաց ընդդիմադիր պատգամվորը։