|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ապրիլի 3-ին` ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ` 1994 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը և հայտնել, որ ինքնապաշտպանվելիս սպանել է հարազատ հորեղբորը:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան բակում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Ռ. Խաչատրյանը ծալովի դանակով վեց անգամ հարվածել է հորեղբոր` 1971 թ. ծնված Արտուշ Խաչատրյանի որովայնին, մեկ անգամ՝ պարանոցին և սպանել նրան:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Ռ. Խաչատրյանը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: