Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակը» գրում է. «2018 թվականին բուհերում էականորեն՝ մի քանի հազարով, կրճատվելու է դիմորդների քանակը, ինչը հանգեցնելու է ֆինանսական լուրջ խնդիրների։ Դա տեղի կունենա նույն թվականին դպրոցների շրջանավարտների թվի նվազման հետևանքով։
Եթե, օրինակ, այս տարի դպրոցն ավարտելու է շուրջ 24 հազար 500 երեխա, ապա 2018-ին այդ թիվը կկազմի 14 հազար 700։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ այդ ամենի հետևանքով բուհում կարող են լինել կադրային կրճատումներ։ «Ի՞նչ եք կարծում, եթե ուսանողների թիվը կրճատվի, մարդիկ չպե՞տք է կրճատվեն։ Մեր աշխատակազմը ձևավորվել է մոտ 8 հազար 300 ուսանողի համար։ Հիմա ունենք 6 հազար 700 ուսանող։ 1600-ով արդեն այդ թիվը նվազել է, հետագայում ասենք ես մի 500-ով կկրճատվի։ Այսինքն՝ ուսանողների թիվը 2000-ով նվազելու դեպքում դասախոս չպակասի՞ կամ մյուս աշխատողներից չկրճատվե՞ն։ Այդպիսի բան հնարավո՞ր է»,– ասել է նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։