կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-27 15:14
Հասարակություն

Սպորտի նախարարությունում կլինեն հաստիքների կրճատումներ

Սպորտի նախարարությունում կլինեն հաստիքների կրճատումներ

Այսօր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն անդրադարձավ վարչապետի հանձնարարականին՝ ծախսերի օպտիմալացման մասով: Նախարարը նախ նշեց, որ ողջունում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այդ հանձնարարականը, դա ճիշտ ուղղություն է, և բոլոր պետական մարմինները պետք է գնան օպտիմալացման ճանապարհով: Նրա խոսքով` գործընթացն արդեն սկսված է, և կրճատվել են նաև մեքենաները: «30 ծառայողական մեքենաներից 14-ն արդեն իսկ կրճատվել են»,- տեղեկացրեց նախարարը:

Ղազարյանը չբացառեց նաև նախարարությունում մի շարք հաստիքների կրճատումը և շեշտեց, որ դա 2-րդ փուլն է: 

Սպորտի նախարարը, անդրադառնալով Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացած` Եվրոպայի քունկ ֆուի առաջնության ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին, շեշտեց, թե Հայաստանի անունից մասնակցած ֆեդերացիան գրանցված չի եղել միջազգային ֆեդերացիայում, սակայն ամեն բան արվել է ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարմար:

«Պետք է հստակացվի ամեն ինչ, և մենք արդարադատության նախարարության հետ համատեղ կպատրաստենք նախագիծ, ըստ որի`, ՀՀ-ում գործող բոլոր ֆեդերացիաները կլիցենզավորվեն, որպեսզի խուսափենք նման դեպքերից: Այս պարագայում մեր միակ լծակն այն էր, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են: Պետք է լիցենզավորել, քանի որ յուրաքանչյուր թիմ, որը գնում է արտերկիր, ներկայացնում է ՀՀ-ն, և մենք չենք կարող թույլ տալ, որ մեր հանրապետության անունից ով ցանկանա` հանդես գա»,- շեշտեց նախարարը: