Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՅԴ-ական պատգամավոր Ռոմիկ Մանուկյանի համար շատ կարևոր է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի ընդունումը, քանի որ այն մի շարք բացասական երևույթների վերջ կդնի: Այդ մասին նա ասաց ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Ըստ պատգամավորի՝ չկան հարյուր տոկոսանոց օրենքներ, և յուրաքանչյուր օրենքի ընդունումից հետո լինում է բարեփոխումների, փոփոխությունների կարիք:
«Կարևորում եմ «Ես եմ» ծրագիրը, քանի որ սա ենթադրում է ժամկետային պայմանագրային ծառայություն, որի նպատակը առաջնագիծն ամրապնդելն է հենց պայմանագրային զինծառայողներով և ժամկետային զինծառայողներին երկրորդ գիծ տեղափոխելը: Կարծում եմ՝ այս օրենքով հարցի լուծումն անցումային է, քանի որ կարելի է առաջին գծում ծառայող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնել՝ նպաստելով, որ ծառայությունից հետո որոշ ժամանակ էլ շարունակեն իրենց ծառայությունը»,- ասաց Մանուկյանը:
Նա նշեց նաև, որ «Ես եմ» ծրագրի գաղափարով առաջնագիծը միայն պայմանագրային զինծառայողներով ապահովելը կնպաստի, որ սահմանին զոհերի թիվը նվազի: Իսկ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնելն էլ, ըստ պատգամավորի, կնպաստի, որ ոչ թե ծառայությունն ավարտելուց հետո մտածեն արտագնա աշխատանքի մեկնելու մասին, այլ շարունակեն բանակում իրենց ծառայությունը:
«Ինչ վերաբերում է կամավորներին, ապա ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք չունենք կազմակերպված այն ուժը, որն առաջին իսկ հրամանի դեպքում նեցուկ կկանգնի բանակին: Ճճիշտ է, մեր կուսակցությունն այժմ, ռեզերվային խմբեր ստեղծելով, զբաղվում է, որն դա օրենքով կլինի կազմակերպված, ձևավորված»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն կողմ է օրենքում փոփոխությանը և կողմ է քվեարկելու: