Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի նշանակվելուն հաջորդեցին լուրերը, թե նա նախարարության աշխատակիցներին ստիպում է ռուսերեն խոսել և համակարգչով արագ տպել սովորել:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում Լևոն Ալթունյանը նշեց, որ լուրերը մասնակիորեն են ճիշտ: «Ես չեմ պարտադրում ռուսերեն խոսել, փոխարենը ես սկսեցի կատարելագործել իմ հայերենը և խոստանում եմ, որ առաջիկա 1-2 ամսում կհասնեմ հայաստանյան լավագույն մակարդակին: Ինչ վերաբերում է արագ տպելուն, ապա պետք է ասեմ, որ նախկին աշխատավայրումս` «Վարդանանց» բժշկական կենտրոնում մարդիկ կարողանում էին րոպեում 120 նիշ հավաքել, իսկ այստեղ ես 120 նիշ եմ պահանջում, հակառակ դեպքում` աշխատանքն է տուժում»,- ասաց նա` հավելելով, որ ինքն ուղղակի կատարելագործում է իր աշխատակիցների ունակությունները:
Հարցին` սպասվո՞ւմ են կրճատումներ, Ալթունյանը պատասխանեց` այո, քանի որ եթե նախկինում նույն աշխատանքը կատարվել է 5 անձի կողմից` մեկ մատով 20 նիշ տպելով, այսօր մեկը կարող է փոխարինել 6-ին, բնականաբար, մյուսները կկրճատվեն: «Ոլորտում սպասվում է արդյունավետության բարձրացում»,- ասաց նախարարը: