Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունում մտմտում են պետգույքի շենքերը վաճառքի հանելու մասին, երևի փողի խնդիր կա: Այս մասին Yerevan.Today-ի կառավարության աղբյուրն է հայտնում՝ կցկտուր հուշելով նաև կառավարության թիրախում հայտնված շենք-շինությունների ցանկը:
ԿԳՄՍ-ում բուհերը միավորելու անվան տակ որոշ շենքեր դատարկելու նախագիծ է ծածուկ մշակվում․ ավելին՝ այս սև պլանն իրագործելու սեղմ ժամկետներ են դրված՝ մինչև սեպտեմբերի 1-ը: Խոսվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքը դատարկելու և Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Ռոսիայի մոտի մասնաշենքը (Պատմական ֆակուլտետի) վաճառելու մասին: Թատերականն ուզում են միավորել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիայի հետ, Մանկավարժականի պատմական ֆակուլտետի մասնաշենքը կդատարկվի՝ ֆակուլտետների միավորման հաշվին:
Երկու բուհերի շենքերն էլ, ի դեպ, ահռելի մեծ շինություններ են և գտնվում են Երևանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակի երկու կողմերում:
Միավորումների անվան տակ բուհական շենքեր դատարկելու ինֆորմացին մեզ հետ զրույցում of record հաստատեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խոստանալով, որ շատ որոշակի կհայտնի այդ մասին առաջիկայում: Նպատակի մասին հարցին օպտիմալացման տրամաբանությամբ էր նախարարն իր ողջ պատճառաբանություններն հիմնավորում՝ թերևս թաքցնելու համար վերադասի իրական օրակագը՝ օտարել շենքեր իշխանամերձ գործարարներին:
Բունտ է հասունանում այս բուհերում: Թատերական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը Yerevan.Today-ի հետ զրույցում աբսուրդի ժանրից է համարում այս միավորման գաղափարը՝ առավել ևս եթե պարզվի, որ իրենք են պարտավորվելու նոր նախագծով լքել թատերականի շենքի տարածքը:
«640 ուսանող, դասախոսական կազմ, տեխնիկական հարմարություններ և մի շարք հանգամանքներ ուղղակի հնարավոր չէ զրոյացնել և սկսել կյանքը նոր շենքում նոր հարմարություններ ստեղծելով, դա ուղղակի անհնար է»,- ասում է ռեկտոր Լիլիթ Արզումանյանը: Մարտին ՊՈԱԿ-ների մասին օրենքի հարկադրանքով նա ստիպված է լինելու զուտ տարիքի պատճառով լքել պաշտոնը, բայց ասում է՝ չեմ նահանջի, կանգնելու եմ բուհի կողքին ու պայքարելու եմ այդ միավորման դեմ, եթե պարզվի, որ այդպես է լինելու:
Փաստորեն հոգեբուժարանից, Նորքի ծերատնից ու ինֆոկցիոն կենտրոնից հետո հաջորդը բուհական շենքերն են հայտնվել իշխանության թիրախում:
Սյուզի Բադոյան
Աղբյուրը՝ Yerevan.Today