Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ ԸՕ նախագծին: Մասնավորապես` լրագրողները հարցրեցին` կա՞ն մտահոգիչ դրույթներ այդ նախագծում: Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ն նախնական քննարկումների ժամանակ արտահայտել է թե\' իր մոտեցումները, թե\' առաջարկները:
«Բազմաթիվ հարցեր կան, որոնք մեր առաջարկությամբ արդեն իսկ տեղ են գտել նախագծում: Բայց աշխատանքը դեռևս ավարտված չէ: ԱԺ-ում քննարկումների և լսումների ժամանակ մենք կշարունակենք աշխատել ԸՕ-ի վրա: Մեր նպատակն է իսկապես ունենալ այնպիսի ընտրական մեխանիզմներ, որոնք էապես կմեծացնեն վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Այդտեղ բազմաթիվ խնդիրներ կան, նույն` ընտրողների ցուցակների հրապարակումը, որը տարիներ շարունակ եղել է մեր պահանջը, և մենք դիմել ենք նաև ՍԴ: Բայց այսօր ունենք փաստ` ՍԴ որոշումը, որն ինչ-որ առումով խոչընդոտ է: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը, որը տարիներ շարունակ դեմ էր այդ ցուցակների հրապարակմանը, ևս մեկ անգամ այդ հարցը կքննարկի»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ պետք է խնդիրները բաժանել, որովհետև ցուցակների հրապարակումը միակ բալասանը չէ, բայց վստահությունը մեծացնելը, մատչելիության համար մեխանիզմներ ձևավորելը, որ քաղաքացիները վստահ լինեն, որ կրկնաքվեարկություններ չեն լինի, Հայաստանից բացակայողների փոխարեն հնարավոր չի լինի քվեարկել, Հայաստանում գտնվող, բայց քվեարկությանը չմասնակցող քաղաքացիների փոխարեն հնարավոր չի լինի քվեարկել, եթե այդ խնդիրները հնարավոր լինի լուծել, բնականաբար, վստահությունը կմեծանա:
Աղվան Վարդանյանը նշեց, որ թեև դժվար է լինելու, բայց պետք է կարողանալ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ապահովել անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթով:
Մանրամասները՝ տեսանյութում: