Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահը համաներում հայտարարելու առաջարկ է ներկայացրել ԱԺ: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ նախագիծը դեռևս չի բաժանվել պատգամավորներին, կբաժանվի, կծանոթանան և, ըստ այդմ, կարծիք կհայտնեն:
Համաներմանը Աղվան Վարդանյանը առհասարակ դրական է վերաբերվում: «Բնականաբար, անհրաժեշտությունը մենք չպետք է որոշենք, ԱԺ-ին առաջարկելը դա նախագահի իրավասությունն է: Մեր կալանավայրերը չափից ավելի ծանրաբեռնված են, կան բազմաթիվ հանցանքներ, զանցանքներ, հանցագործություններ, նույնիսկ համաներման դեպքում և ճիշտ աշխատանքի դեպքում ճիշտ կլինի այդ մարդկանց ազատել»,- նշեց նա:
Լրագրողի հարցին, թե՝ 2011-ին քաղբանտարկյալի ձևաչափի տակ մտնող մարդիկ ևս ազատ արձակվեցին, այս դեպքում հնարավոր համարո՞ւմ եք նման բան, Վարդանյանը պատասխանեց, որ, իր համոզմամբ, մենք ունենք միայն մեկ բանտարկյալ, որը ՛՛քաղբանտարկյալ՛՛ հասկացողության հինգ չափանիշներից մեկին ինչ-որ չափով առնչվում է:
Վարդանյանը Տիգրան Առաքելյանի դեպքում չցանկացավ ՛՛քաղբանտարկյալ՛՛ եզրույթն օգտագործել: «Չէի ուզենա այդ ձևակերպումով խոսել, բայց այն, որ հինգ չափանիշներից մեկին ինչ-որ չափով համապատասխանում է, դա հաստատ է: Կտեսնենք, համաներման տեքստը կգա, կորոշենք` ինչ ենք անում»,- նշեց պատգամավորը: