Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնի է, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում` տարիքից ելնելով: Տեր-Պետրոսյանի բերած այս պատճառը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը տրամաբանական է համարում: Ընդ որում` ՀՅԴ-ական գործչի համար սպասելի էր Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը:
«Ես գրեթե վստահ էի, որ չի առաջադրվի»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց նա:
ՀՅԴ-ական գործչի համար սա պարզ իրողություն էր ոչ թե Տեր-Պետրոսյանի` ՀՀՇ համագումարում ելույթից հետո, այլ շատ ավելի վաղուց:
«Վերջին տարիների իր գործունեությամբ այն խնդիրը, որ դրել էր իր առջեւ Տեր-Պետրոսյանը, համարում է լուծված: Նա ընդամենը մեկ խնդիր ուներ` մարտի 1-ի արյունը հեռացնել իրենից, դրա համար էլ դիմել էր Եվրադատարան, որպեսզի միջազգային ատյանից մի թուղթ ունենա, որ այդ օրը նա չէր կարող տնից դուրս գալ: Նա այս հարցն էր լուծում»,- նշեց Վարդանյանը:
Ըստ նրա` Տեր-Պետրոսյանն անգամ իր ամենամոտիկ գործընկերներին, համախոհներին վատ վիճակի մեջ դրեց. նրանցից շատերն անգամ այսօրվա մամուլում հայտարարում են, որ նա անպայման առաջադրվելու է:
«Այսինքն` որեւէ մեկին որեւէ բան նա չէր ասել, ինչը Տեր-Պետրոսյանի ձեռագիրն է»,- նշեց Աղվան Վարդանյանը: