|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԼՂՀ բանակցային գործընթացը Մինսկի խմբի շարունակվում է, մենք երբեք չենք խուսափել բանակցություներից, հակառակը մենք ակտիվ ներգրավված են բանակցային գործընթացում, ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը:
«Որևէ պահ չի եղել, որպեսի մենք հետաձգենք կամ ձգձգենք բանակցային գործընթացը: Անցյալ տարվա ընթացում եղել է բավականին ակտիվ աշխատանք,նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, վարչապետը պաշտոնապես հանդիպել է մարտին, եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ, գորընթացը շարունակվում է»,- ասաց նախարարը:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին: «Դեռևս վաղ է խոսել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել»,- շեշտեց նա:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ: