Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-03-03 14:58
Քաղաքական

Վստահեցնում եմ, որ ինձ ավելի շատ կսիրեն. Շիրակի նորանշանակ մարզպետ

Վստահեցնում եմ, որ ինձ ավելի շատ կսիրեն. Շիրակի նորանշանակ մարզպետ

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին հարցրեցին, թե ո՞ր խնդիրներն է առաջնահերթ լուծելու: «Ամեն ինչից էլ սկսելու ենք, բոլոր ոլորտներին էլ անդրադառնալու ենք: Պարզապես խնդրում եմ, որ մի քիչ ժամանակ ինձ տաք»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք գյումրեցիներին չի պարտվելու, նորանշանակ մարզպետը վստահորեն պատասխանեց. «Ոչ, չենք պարտվելու, ամեն ինչ կարգին կլինի: Գյումրու ազգաբնակչության հետ հաստատ շատ խնդիրներ ենք լուծելու»:

Մարզպետը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, թե Գյումրին ընդդիմադիր քաղաք է:

Լրագրողների հարցին, թե որևէ կերպ փորձելո՞ւ է աջակցել Գյումրու 13 անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու դրամահավաքին, Հովսեփ Սիմոնյանը պատասխանեց. «Եթե խորանանք, խնդիրներ կան` նաև կառուցված բնակարանների հետ կապված, կան բնակարաններ, որոնք բնակեցված չեն, մարդիկ ստացել են, բայց չեն բնակվում: Սրանք բոլորը խնդիրներ են, որոնք պետք է լուծել»:

Մարզպետը շեշտեց, որ մարզը սոցիալական խնդիրներ ունի, և ինքը կփորձի լուծել դրանք:

Լրագրողների դիտարկմանը, թե նախորդ մարզպետին սիրում էին, նոր մարզպետն արձագանքեց. «Վստահեցնում եմ, որ ինձ ավելի շատ կսիրեն»: