կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-12 21:44
Հասարակություն

ԱԱԾ նախկին ղեկավարը վստահեցնում է, որ ադրբեջանական կազմակերպության ցուցադրած բեկորներն իրականում շատ կոպիտ սադրանք էին. Sputnik Արմենիա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Շուշիի մոտակայքում ադրբեջանցի սակրավորների «հայտնաբերած» և որպես «Իսկանդերի» հրթիռի բեկոր ներկայացրած զինամթերքի մասին։

«Այս տարվա մարտի 31–ին ցուցադրված բեկորները 9Մ723 տեսակի հրթիռի մնացորդներ են, դրանք «Իսկանդեր Մ» համալիրների համար են նախատեսված, իսկ Հայաստանի ունեցած համալիրներն «Իսկանդեր Է» տեսակի են»,– ասաց նա։

Շահնազարյանի խոսքով` ադրբեջանական կողմը քաջատեղյակ էր ՀՀ–ի ունեցած համալիրների տեսակի և մոդիֆիկացիայի մասին, այդուհանդերձ հայտարարեց, որ բեկորները վերոնշյալ տեսակի հրթիռինն են, որից անմիջապես հետո քննադատության սլաքներն ուղղվեցին Ռուսաստանի կողմ։

Նա համոզված է, որ իրականում այդ բեկորները Շուշի են բերվել Սիրիայից, որտեղ փետրվարի վերջին ռուսական ուժերն իսկապես «Իսկանդեր» էին կիրառել ահաբեկչական խմբավորումների դեմ։ Հետագայում, ինչպես ենթադրում է ԱԱԾ նախկին տնօրենը, ոչ առանց Թուրքիայի գործուն մասնակցության` Շուշի են բերվել սադրանք կազմակերպելու նպատակով։